Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետն ու նկատի ունենալով Գոռ Ֆահրադի Հակոբյանի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը` որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքը (ծածկ․՝ 09-006-0239-0007)՝ 0,0346հա հողամասը և նրա վրա կառուցված շինությունը բաժանել 0,03221հա հողամասի՝ վրան կառուցված շինության և 0.00239հա հողամասի՝ վրան կառուցված շինության ու համապատասխանաբար հասցեավորել՝ տրամադրելով քաղաք Սիսիան, Որոտան փողոց, թիվ 3/3 և քաղաք Սիսիան, Որոտան փողոց թիվ 3/4 հասցեները (համաձայն ներկայացված հատակագծերի):
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։