Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 67-Ն որոշման հավելված 5-ի 22-րդ կետի 1)-ին ենթակետի «զոհված զինծառայողների» բառերից հետո լրացնել «անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների» բառերը:
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթները ուժի մեջ համարել 2022 թվականի հունվարի 1-ից:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: