Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.
1) Կ. Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար,
2) Դ. Հարությունյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
3) Կ. Մուրադյան - աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
4) Դ. Այվազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
5) Վ. Թանգյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
6) Ն․ Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ, արձանագրող,
7) Վ. Խաչատրյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
8) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետի ժ/պ /իրավաբան/, հանձնաժողովի անդամ,
9) Տ. Համբարձումյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: