|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 դեկտեմբերի 2023 թվականի N 96-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 6-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման» թիվ ՇԱԹ-29/676 թույլտվությունը և լեռնահատկացման NL 676 ակտն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ԱՐԵՆԱ-3» ՍՊԸ-ի 06 հունիսի 2022 թվականի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի՝ 1.98837հա հողամասը (վկ. 29112023-09-0069) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլատվություն ունեցող իրավաբանական անձ՝ «ԱՐԵՆԱ-3» ՍՊԸ-ին՝ ընդերքօգտագործման նպատակով, 18 տարի 6 ամիս ժամկետով, տարեկան 1հա 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(981.28 Կբ)
|
|
(596.74 Կբ)
հիմնավորում |
|
(515.80 Կբ)
եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|