Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ և 12-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների.
2) որոշման 4-րդ հավելվածի «4» տողի «մեթոդիստ ուս․գծով տնօրենի տեղակալ» «0,5», «0,5» թվերը փոխարինել «1»,«1» թվերով, և «62100» թիվը փոխարինել «124200» թվով.
3) որոշման 11-րդ հավելվածի «Հաստիքի անվանումը» սյունակի 6-րդ տողի «բուժքույր» բառը փոխարինել «բժիշկ» բառով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից: