Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու անդամ՝ Դավիթ Հարությունի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին վերապահել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և համայնքապետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։