|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2022 թվականի N 31-Ա |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի դարձած և Սիսիանի համայնքում գրանցված փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն՝ ազատելով գույքահարկի առկա պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից մինչև նշված փոխադրամիջոցների խոտանման ամիսը ներառյալ և դրանց մասով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.50 Կբ)
հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|