Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ու նկատի ունենալով «Իմիջ Մ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիան քաղաքի Գ․Նժդեհ փողոցում տեղադրված գովազդային վահանակների համար «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ-ի 2024 թվականի համար ներկայացրած հայտը` 19․2քմ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին՝ ամսական 28․800 ՀՀ դրամ վճարով՝ վճարելով 900295101118 հաշվեհամարին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։