Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Արմինե Սարգսյանի դիմումն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Չարենցի փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից 159քմ մակերեսով տարածքը (համաձայն հատակագծի), 1 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Արմինե Ռոբերտի Սարգսյանին և ամսական վարձավճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: