Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի N7 դրական եզրակացությունն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սպանդարյան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող, շինություններով ծանրաբեռնված, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 2.02119 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-084-0117-0012) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասը՝ ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող շինություններով, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: