Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 19-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 84-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար» բառերը փոխարինել «Ա.Հակոբջանյան - համայնքի ղեկավարի պաշտոնակատար, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար» բառերով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի փոխարինողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: