|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 դեկտեմբերի 2023 թվականի N 94-Ա |
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՀՓ/5159-2023 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը. 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Ծղուկ բնակավայրի վարչական շենքից առանձնացնել 9,8քմ չօգտագործվող մակերեսով տարածք՝ համաձայն հավելվածի և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ին՝ Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի փոստային կապի ծառայությունները կազմակերպելու, բնակչությանը պատշաճ կերպով սպասարկելու նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(302.14 Կբ)
հիմնավորում |
|
(328.66 Կբ)
եզրակացություն |
|
(774.62 Կբ)
սխեմա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|