Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջները և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան քաղաքի Ռ․Իսրայելյան փողոց 39/65 հասցեում գտնվող 0,0006 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 09-006-0562-0002, վկ. 05122023-09-0030/ առանց մրցույթի, 4 /չորս/ տարի ժամկետով, 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով՝ ոչ հիմնական շինություն` տաղավար տեղադրելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով: