Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով _7 կողմ, _-_դեմ, _-_ ձեռնպահ
1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին՝
1) «Սիսիանի համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում»,
2) «Սիսիանի համայնքի Ադամյան, Իսրայելյան և Պարույր Սևակի փողոցների կապիտալ վերանորոգում»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի փոխարինողին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: