Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և «Պրեմյում Մաշիների Էյ Էմ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 0.6541հա հողամասը՝ (ծածկ.՝ 09-011-0106-0007) փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |