Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի և Սիսիան համայնքի միջև 2024 թվականի փետրվարի 7-ին կնքված ֆինանսավորման համաձայնագիրն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
1.«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի իրականացման նպատակով, ծրագրի մեջ որպես գործընկեր ներգրաված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքին դրամաշնորհի կարգով տրամադրվող ֆինանսական միջոցները տեղադրել Հայաստանի Հանրապետության որևէ բանկում՝ բացելով արտաբյուջետային հաշիվ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |