Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի համար մշակված տեղական սոցիալական ծրագրերին որպես առանձին ծրագրեր՝ համաձայն հավելվածի:
2. Հավելվածում ներառված ծրագրերն իրականացնել առաջնահերթության կարգով՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում: |