Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2023 թ.

ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի անցումային դրույթներով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ որոշում եմ.

1. Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 29/75 հասցեի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, քաղաքաշինական նորմերին չհակասող և սերվիտուտ չառաջացնող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00569հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 56.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3.Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարեն Հովհաննիսյան   ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Հայկուհի Բլբուլյան   Օսաննա Մարկոսյան   Նարա Հովհաննիսյան   ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ   Լիլիթ Հարությունյան   ԿՈՐՅՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝63c5667c-f2af-45b7-9d35-202cfc814cb6



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner