Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը. 1. 2022 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված, Ռ․ Իսրայելյան փողոց թիվ 39/60 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0109-0098, վկ․` 04052022-09-0026) հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով, 5 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 2500 ՀՀ դրամ։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |