Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. Շրջակա միջավայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով 2022 թվականի գարնանը և աշնանը Սիսիան քաղաքում իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատում և էտ (համաձայն հավելվածի) ու առաջացած վառելափայտը տրամադրել համայնքային ենթակայության կազմակերպություններին և համայնքի կարիքավոր ընտանիքներին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |