Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2023 թվականի հուլիսի 31-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի անցկացման համար «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, համայնքային սեփականություն հանդիսացող 0.83291հա գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 0.32756հա /ծածկ.09-028-0210-,09-028-0643,09-028-0207/, 0.02703հա /ծածկ. 09-028-0123/ և 0.47832հա /ծածկ. 09-028-0208-0119/ «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության համար սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |