Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 88
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 46-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.

1) Կ. Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար,   

2) Ա. Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,

3) Կ. Մուրադյան - աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,

4) Դ. Այվազյան -  աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,

5) Լ. Գալստյան - աշխատակազմի քաղաքաշինության  բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ, արձանագրող,

6) Ս. Մնացականյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

7) Հ. Քարամյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ, 

8) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետ /իրավաբան/, հանձնաժողովի անդամ,

9) Ա. Միրզախանյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ»:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.89 Կբ)
(13.01 Կբ)
(12.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner