Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշումն ու նկատի ունենալով Հենրիկ Բարսեղյանից ժառանգություն ստացած Ռիմա Բարսեղյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը.

1.  Սիսիանի քաղաքապետարանի և Հենրիկ Բարսեղյանի միջև 2012 թվականի մարտի 30-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել լրացում և պայմանագիրը լրացնել 2.1.6 կետով.

«2.1.6. Վարձակալված հողամասը օտարելու դեպքում «Վարձակալը» ունի հողամասի գնման նախապատվության իրավունք»:

2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Իսրայել-Օրի փողոց թիվ 5/1-16 հասցեում գտնվող 0.0021հա բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 21x1881=39501 (երեսունինը հազար հինգ հարյուր մեկ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել հողամասի գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Հենրիկ Բարսեղյանից ժառանգություն ստացած Ռիմա Բարսեղյանին:


3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(604.00 Կբ)
(433.40 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner