Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ - ԲՅՈՒՋԵ 2025
Ընթացիկ փուլ՝
Sisian.jpg

Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 065-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 202թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Որպես ուղղություն սահմանվել է հանրային տարածքների բարեկարգումը, ինչի համար հատկացվել է 30 մլն ՀՀ դրամ։ Գործընթացի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 588-Ա որոշմամբ ստեղծվել է Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, սահմանվել է հանձնաժողովի գործունեության կարգն ու գործառույթները2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցը և մասնակցային բյուջետավորման առաջարկի ձևաթուղթը։  

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Սիսիան համայնքի քաղաքային և գյուղական 36 բնակավայրերի տեղական ինքակառավարմանը՝ համայնքի բյուջեի կառավարման գործընթացում քննարկումներ, քվեարկություններ իրականացնելու և առաջարկներ ներկայացնելու ձևերով։ Այդպիսով, համայնքի բնակիչները կարող են ներդրում ունենալ համայնքում կյանքի որակի բարձրացման ու առաջընթացի գործում։

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքում՝ անցնելով հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը)։

Առնչվող փաստաթղթեր
(15.70 Կբ) առաջարկների ձևաթուղթ
Հրապարակվող առաջարկների ընտրում (01/07/2025-07/08/2025)
07/06/2025-01/05/2026
Ընթացքում է
01/07/2025 09:00-05/08/2025 18:00
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Աննա Կարապետյան, Գոհար Սրապյան
01/07/2025-07/08/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Աննա Կարապետյան, ԵՐՎԱՆԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Գոհար Սրապյան
08/08/2025 09:00-13/08/2025 18:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Գոհար Սրապյան
14/08/2025-15/08/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ Աննա Կարապետյան, ԵՐՎԱՆԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Գոհար Սրապյան
16/08/2025-20/10/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ Աննա Կարապետյան, ԵՐՎԱՆԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
20/10/2025-30/03/2026
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԷԴՄՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
31/03/2026-02/04/2026
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Աննա Կարապետյան, ԵՐՎԱՆԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Որոտան կ/թ-ի հարակից տարածքի բարեկարգում   ՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ   11 հուլիս 2025 Առաջարկում եմ բարեկարգել Սիսիան քաղաքում գտնվող Որոտան կինոթատրոնի հարակից տարածքը։ Նշված տարածքը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում։ Նախկինում ծառայել է որպես հրապարակ-զբոսայգի թե՛ տարեցների, և թե՛ երիտասարդների համար։ Սակայն այժմ գտնվում է անմխիթար և անբարեկարգ վիճակում, ավելին՝ հաճախ հակասանիտարական վիճակներ են ստեղծվում շրջապատի համար։ Բարեկարգումից հետո տարածքը կրկին կծառայի իր նպատակին, որից կօգտվեն համայնքի բոլոր բնակիչներն ու այցելուները։ Առաջարկված ծրագրի իրագործումը կխթանի նաև զբոսշրջային միջավայրի զարգացումը։
0 0
Կանաչ համայնք և բարեկարգում
Հուշարձան - աղբյուր   ԼԻԱՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ   11 հուլիս 2025 Առաջարկում եմ բարեկագել Սիսիան համայնքի Ույծ Բնակավայրում գտնվող հուշարձան-աղբյուրի տարածքը։ Հուշարձան-աղբյուրը կառուցվել է 1995 թ-ին գյուղացիների նախաձեռնությամբ և ձեռամբ։ Ժամանակի ընթացքում հուշարձանի տարածքը կորցրել է իր երբեմնի տեսքը և դարձել է մոռացված անկյուն, ինչը հարիր չէ մեզ բոլորիս։ Ուստի, առաջարկում ենք ձեռնամուխ լինել հուշարձանի հարակից տարածքը կյանքի կոչելու, գեղեցիկ տեսք հաղորդելուն։ Աջակցեք, վերակերտենք զոհվածներին խոնարհվելու մեր փառքի անկյունը, որպեսզի բոլոր սերունդները ճանաչեն, հիշեն և գնահատեն նրանց։
0 0
Կանաչ համայնք և բարեկարգում
Մայթերի բարեկարգում   ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   15 հուլիս 2025 Առաջարկում եմ բարեկարգել և կանաչապատել Սիսիան քաղաքի Իսրայելյան 39 փողոցի մայթերի 1200 քմ մակերեսով հատվածը։ Նշված տարածքը գտնվում է քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածում ու մայթերի անբարեկարգ վիճակը մեծ անհարմարություն է ստեղծում անցորդների համար։ Առաջարկի իրագործման դեպքում կբարելավվի քաղաքի արտաքին տեսքը, կապահովվի նաև անցորդների անվտանգ անցուդարձը։
0 0
Կանաչ համայնք և բարեկարգում

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner