Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի հունվարի 17-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (900013220018) գրանցման գումար և ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (900005016176) պետական տուրք՝ Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 6/13 հասցեում գտնվող 0․00264 հա (ծածկ.՝ 09-006-0094-0045) հողամասի համար։
2․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 12500 ՀՀ դրամ (900013220018) գրանցման գումար և ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 500 ՀՀ դրամ (900005016176) պետական տուրք՝ Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 19-րդ փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող 0․0020 հա (ծածկ.՝ 09-069-0051-0006) հողամասի համար։
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։