Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 2-րդ պարբերության 3-րդ կետով ու 67-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. 2022 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Լոտ 25․ ք. Սիսիան, Գայի փողոց 4/49 հասցեում գտնվող 216քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․` 04052022-09-0022, կադ․ ծածկ․` 09-006-0094-0277) 263800 (երկու հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
2) Լոտ 26․ ք. Սիսիան, Գայի փողոց 4/50 հասցեում գտնվող 102քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․` 04052022-09-0012, կադ․ ծածկ․` 09-006-0094-0275) 124600 (մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
3) Լոտ 27․ ք. Սիսիան, Գայի փողոց 4/51 հասցեում գտնվող 102քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․` 04052022-09-0012, կադ․ ծածկ․` 09-006-0094-0278) 124600 (մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
4) Լոտ 28․ ք. Սիսիան, Գայի փողոց 4/52 հասցեում գտնվող 102քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․` 04052022-09-0003, կադ․ ծածկ․` 09-006-0094-0276) 124600 (մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
5) Լոտ 29․ ք. Սիսիան, Սիսիան-Իշխանասար խճուղի 1/2 հասցեում գտնվող 874քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․` 22122021-09-0021, կադ․ ծածկ․` 09-006-0218-0025) 1068380 (մեկ միլիոն վաթսունութ հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հանգստի գոտի կառուցելու նպատակով,
6) Լոտ 30․ ք. Սիսիան, Սիսիան-Իշխանասար խճուղի 1/3 հասցեում գտնվող 874քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (վկ․` 22122021-09-0027, կադ․ ծածկ․` 09-006-0218-0026) 1068380 (մեկ միլիոն վաթսունութ հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հանգստի գոտի կառուցելու նպատակով,
7) Լոտ 31․ ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/20 հասցեում գտնվող 45.2քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (ծածկ․` 09-006-0107-0074) 130540 (մեկ հարյուր երեսուն հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով,
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |