Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 142.3-րդ հոդվածի 1-ին մասով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024թ. հոկտեմբերի 14-ի N 819-Ա որոշումը․ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր և ժամ սահմանել 2024 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ժամը 11։00-ն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |