Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով և 94-րդ հոդվածի 2-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի (նախկինում Աղիտու գյուղական համայնք) և Վաչագան Կոլյայի Խաչատրյանի միջև Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող 22,924հա (վկ․՝ 21062022-09-0049, ծածկ․՝ 09-011-0174-0003) գյուղատնտեսական նշանակության վարելահողի վերաբերյալ 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված վարձակալության պայմանագիրը և վարձակալության պայմանագրի նոր ժամկետ սահմանել մինչև 2032 թվականի օգոստոսի 3-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: