Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 3-րդ կետի 2-րդ, 3-րդ հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն 1 և 2 հավելվածների: |