Ղեկավարվելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 1-ին մասով, 52-րդ և 67-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի գ. մասը և նկատի ունենալով Սիսիան համայնքի Գորայք բնակավայր, Խ.Աբգարյան շ.15, բն.1 հասցեում բնակվող Նաիրա Սերգեյի Աղալարյանի դիմումն ու Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.
1. Թույլատրել Նաիրա Սերգեյի Աղալարյանին(ծնված` 10.11.1976թ., անձն.` AN0218715, տրված` 20.04.2023 թ., 067-ի կողմից) կնքելու իր անչափահաս երեխային՝ Դավիթ Տիգրանի Առուստամյանին (ծնված՝ 05.07.2011թ., ծննդյան վկայական ԱԲ137737, տրված՝ 07.07.2011թ.) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժնի՝ որպես ընդհանուր համատեղ սեփականության գույքի օտարման գործարքը:
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: