Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգն ու նկատի ունենալով Գոռ Ֆահրադի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաք Որոտան փողոց, թիվ 3/3 հասցեում գտնվող Գոռ Ֆահրադի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0346հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 213,68քմ արտաքին մակերեսով հացաբուլկեղենի արտադրամասի 3-րդ հարկը, 18,42քմ արտաքին մակերեսով ծածկը և 20,70քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և համարել Գոռ Ֆահրադի Հակոբյանի սեփականությունը անձն.` AV0543758, տրված 30․11․2022թ․, 051-ի կողմից, ծնված 01․09․1974թ․)՝ համաձայն հատակագծի:
2. Շենք-շինությունների օրինականացման համար համայնքային բյուջեի 900295101126 հաշվեհամարին Գոռ Ֆահրադի Հակոբյանը պետք է վճարի 539223 /հինգ հարյուր երեսունինը հազար երկու հարյուր քսաներեք/ հացաբուլկեղենի արտադրամասի 3-րդ հարկը՝ 213,68x15000x0,1422=455779․44, օժանդակ շինություն՝ 20,70x15000x0,1422=44153․1, ծածկ՝ 18,42x15000x0,1422=39289․86/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։