Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Սառնակունք համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն»,«Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն», «Է. Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց», «Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն», «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց», «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց», «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» և «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1-ից 12 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |