Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 6-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման» թիվ ՇԱԹ-29/676 թույլտվությունը և լեռնահատկացման NL 676 ակտն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ԱՐԵՆԱ-3» ՍՊԸ-ի 06 հունիսի 2022 թվականի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի՝ 1.98837հա հողամասը (վկ. 29112023-09-0069) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլատվություն ունեցող իրավաբանական անձ՝ «ԱՐԵՆԱ-3» ՍՊԸ-ին՝ ընդերքօգտագործման նպատակով, 18 տարի 6 ամիս ժամկետով, տարեկան 1հա 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |