Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 18(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գյուղական բնակավայրերից՝
ա. երկուշաբթի օրը՝ Տոլորս բնակավայրից,
բ. երեքշաբթի օրը՝ Հացավան, Բնունիս բնակավայրերից,
գ. չորեքշաբթի օրը՝ Շաքի բնակավայրից,
դ․ հինգշաբթի օրը՝ Անգեղակոթ և Շաղատ բնակավայրերից,
ե. ուրբաթ օրը՝ Աշոտավան, Բռնակոթ, Իշխանասար բնակավայրերից,
զ. շաբաթ օրը՝ Նորավան, Վաղատին, Ույծ բնակավայրերից»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |