Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Սիսիան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 03-ի թիվ 531-Ա որոշումը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սիսիան համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել 32143878 /երեսուներկու միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |