Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 77-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է 1. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 16229400 /տասնվեց միլիոն երկու հարյուր քսանինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ վերցնել և ընդգրկել Սիսիան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի:
2. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող 16229400 /տասնվեց միլիոն երկու հարյուր քսանինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|