Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Վեյնամին Թանգյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի միասնական տեղեկանք ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 10000 ՀՀ դրամ, Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 6/5՝ (վկ․՝ 13092024-09-0062) հասցեի համար։
2․ Անշարժ գույքի միասնական տեղեկանք ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 10000 ՀՀ դրամ, Սիսիան քաղաքի Հ․ Ազոյան փողոց թիվ 6/23՝ (վկ․՝ 12092024-09-0042) հասցեի համար։
3․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ պետական տուրք, Սիսիան քաղաքի Սառնակունք բնակավայրի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0,01137հա (ծածկ․՝ 09-081-0024-0006) հասցեի համար։
4. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։