Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածով ՝ որոշում եմ.
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 26-ի «Քաղաքացի Հայկ Հովակիմյանին շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 586-Ա որոշումը՝ նախագծային փաստաթղթերի փոփոխության հիմքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։