Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Մարգարիտ Մակեդոնի Քարամյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Սիսիան համայնքի (նախկին Սիսիանի քաղաքային համայնք) և Մարգարիտ Մակեդոնի Քարամյանի միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։