Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Հ. Առաքելյանի հաղորդումը Սիսիան համայնքի բյուջեի 2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-5 հատվածների: |