Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. 2025 թվականին «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի մարզադաշտում կազմակերպված Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի անդամներին, լավագույն ֆուտբոլիստներին և մրցավարներին համաձայն հավելվածի՝ պարգևատրել համայնքի ղեկավարի պատվոգրերով և շնորհակալագրերով։
2. Աշխատակազմի քարտուղարին ՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։