Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի փետրվարի 16-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին.
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին.
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման և ամենամյա գույքագրման փաստաթղթերի կարգը հաստատելու մասին.
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
11) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող կառուցապատման իրավունքով տրամադրված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական տարածքներ նպատակային նշանակության հողամասերի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելու մասին.
12) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 38-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
13) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին.
14) Շարժական գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին.
15) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 15-ի թիվ 037-Ա որոշումը հաստատելու, «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքնային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու և կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին.
16) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձևը հաստատելու մասին.
17) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 09-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
18) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին.
19) Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին.
20) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |