Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող անշարժ գույքը` 0.00569հա հողամասը (կադաստրային թաղամաս` 09-006-0094-ից), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել քաղաք Սիսիան Գայի փողոց թիվ 29/75 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: