Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ԱՐՍԵՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ» ՍՊԸ-ի տնօրեն ի դեմս՝ Ռաֆիկ Անդրանիկի Ղարիբյանի 2025 թվականի հուլիսի 9-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Սիսիան համայնքի (նախկին Շենաթաղ գյուղական համայնք) և «ԱՐՍԵՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ» ՍՊԸ-ի (ծածկ՝․ 09-071-0135-0023)
միջև 2013 թվականի ապրիլի 30-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։