Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 430-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2025 թվականի N 430-Ա

ՄԱՐԳԱՐԻՏ ՄԱԿԵԴՈՆԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ  հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով,  37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ,  249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ, 275-րդ, 276-րդ,  278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ  հոդվածով, 2025թվականի ապրիլի 29-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Չարենցի փողոց թիվ 28 հասցեում գտնվող հողամասում կատարված ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2025 թվականի մարտի 31-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված  թիվ 03  ստուգման ակտը  և կից  նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի Որոտան փ. շենք 2 բն. 2 հասցեի բնակիչ Մարգարիտ Մակեդոնի Քարամյանը /ծնվ.՝ 10.12.1965թ., անձնագիր՝ AR0494650, տրված՝ 27.10.2017թ., 051-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Չարենցի փողոց թիվ 28 հասցեում գտնվող տարածքում 2011 թվականին իրականացրել է 16.24 քմ. ներքին եզրաչափերով ավտոտնակի ապօրինի շինարարություն:

Նկատի ունենալով, որ Մարգարիտ Մակեդոնի Քարամյանն արարքը կատարել է 2011 թվականին, հաշվի առնելով Մարգարիտ Քարամյանի դիմումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Մարգարիտ Քարամյանի արարքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի գործող խմբագրության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր  հանգամանքները՝ որոշում եմ.  

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  պարբերությամբ նախատեսված, առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Մարգարիտ Մակեդոնի Քարամյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 /երկու  հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner