Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Ժորա Սերոբի Աբրահամյանի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլաթյան բնակավայր, 20-րդ փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող, քաղաքացի Ժորա Սերոբի Աբրահամյանին պատկանող 0.1500հա տնամերձ հողամասին կից, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, սերվիտուտ չառաջացնող ու իր կողմից ավել տիրապետվող 0.03000հա հողամասը ճանաչել օրինական ու համարել Ժորա Սերոբի Աբրահամյանի (ծնվ.՝ 05․02․1958թ., անձ․՝ AX0251001, տրվ.` 10.05.2024թ., 051-ի կողմից) սեփականությունը՝ համաձայն հատակագծերի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։