Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Կարեն Վանյայի Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շամբ բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.1430հա հողամասը (ծածկ.` 09-031-0135-0011) հասցեավորել և տրամադրել Շամբ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 31 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։