Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 32-Ն որոշումն ու նկատի ունենալով Ծղուկ բնակավայրի բնակիչ Հովիկ Մուրադի Գասպարյանի 2025 թվականի հուլիսի 1-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Ծղուկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 30,8 հա 5-րդ կարգի արոտը համաձայն հավելվածի, տարեկան 45276 (քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունվեց ) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով օգտվելու իրավունքով տրամադրել Ծղուկ բնակավայրի բնակիչ Հովիկ Մուրադի Գասպարյանին (անձն․՝ AS0417136, տրված՝ 03.11.2018թ., 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։