Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Շմավոն Ժորայի Դավթյանի 2023 թվականի նոյեմբերի 21-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող անշարժ գույքը` 0.1044հա հողամասը (ծածկ․՝ 09-006-0260-0009) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Հարավ-Արևմտյան թաղամաս 2-րդ փողոց, 7 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: