Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում աղբահանության ևսանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում ու որոշման 3-րդ կետի 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերության «երեքշաբթի օրը՝» տողի «Բնունիս, Տոլորս» բառերը հանել և «չորեքշաբթի օրը՝» տողի «Լեռնաշեն» բառից հետո լրացնել «Բնունիս, Տոլորս, Ախլաթյան, Տորունիք, Դաստակերտ, Նժդեհ» բառերը։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |